Վերապատրաստում

Это цитата для записи.

Երկու օր արդեն ինչ սկսել ենք մեր վերապատրաստումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում :  Վերապատրաստման առաջին օրը մենք քննարկեցինք  կրթությանը և մանկավարժությանը վերաբերող շատ հարցեր , մեթոդներ:   Ուսումնասիրեցինք  բլոգային համակարգը:17.10.2017

Երրկրորդ օրը մենք  մեր ղեկավարի’   Գոհար Բալջյանի, հետ միասին  ուսունասիրեցինք  բլոգ  ստեղծելու և կառավարելու  կանոնները:  Մեր նոր  գիտելիքները  նաև ամրապնդեցինք տնային աշխատանքների հիման վրա: 18.10.2017

 

FB_IMG_1508333536433

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՕՐԸ

Մեր վերապատրաստման վերջին օրվա ընթացքում մենք ամփոփեցինք մեր բոլոր աշխատանքները։ Մեզանից յուրաքանչյուրը ներկայացրեց իր նախագիծը ։ Բոլորով քննարկեցինք  մեր նախագծերը և մեր ղեկավարի կողմից ստացանք ուղղումները։

Իմ առաջին նախագիծը

   

        (Հոկտեմբերի 23-29 ներառյալ)

 

Ֆրանկոֆոնյայի օրերը  Հայաստանում

 

Նախագծի նկարագիր

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն, (ՖՄԿ), (ֆր.՝ Organisation Internationale de la Francophonie) ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման միջազգային հաստատություն, հիմնադրվել է 1970 թվականին։  Ֆրանկոֆոնյայի օրերին բոլոր ֆրանսախոս հաստատություններում անցկացվում են միջոցառումներ ֆրանսերեն լեզվով։ Ֆրանկոֆոնյայի շրջանակներում ես և իմ սաները կսովորենք թարգմանչական արվեստը։  Ֆրանսական (Micromégas)-Միկրոմեգաս հեքիաթի միջոցով կսովորենք թարգմանություններ կատարել։ Յուրաքանչյուր սովորողի կտրվի մեկ  հատված հեքիաթից։ Այնուհետև տեսաձայնագրությունների միջոցով իմ սաները սկզբում կներկայացնեն ֆրանսերեն տարբերակը , իսկ հետո կներկայացնեն նաև հայերեն թարգմանության հայերեն տարբերակը։ Տվյալ նախագիծը  կարելի է կատարել անհատական կամ խմբային։

 

Ժամկետ Մեկ շաբաթ։

 

Իրականացնողներ.6-րդ դասարանի սովորողներ։

 

Նախագծի պատասխանատու․ Աննա ՍտեփանյանԱննա Ստեփանյան։

 

Նպատակ 1

Նախագծի ընթացքում 6-րդ դասարանի սովորողները կծանոթանան

թարգմանչական արվեստի կանոններին ։ Իմ թարգմանած տեքստի միջոցով սովորողները վիզուալ կերպով պատկերացում կկազմեն թարգմանության մասին։

 

Նպատակ 2.

Տեքստերի վիդյո տարբերակը տեսնելով սովորողները նաև կնկալել ֆրանսերենի արտասանական առանձահատկությունները։

 

Ընթացք․

Սովորողները դասավանդողի ուղղորդմամբ ծանոթանում են տեքստերի հետ՝ օգտվելով տպագիր գրականությունից և էլեկտրոնային տարբեր աղբյուրներից։

 

 

Արդյունք․

Կատարված աշխատանքի արդյունքում սովորողները  պրեզենտացիաների կամ տեսաձայնագրության միջոցով կներկայցնեն իրենց աշխատանքը ։ Իսկ աշխատանքի վերջում կնտրենք լավագույն թարգմանությունը։

20․10.2017

 

 

 

 

 

Վերապատրաստման երրորդ օրը

Այսօր մեր վերապատրաստման երրորդ օրն է ։ Մենք այսօր սովորեցինք զայնագրության միջոցով  գիտելիք փոխնցելու մեթոդը։ Այդ մեթոդը հատկապես կարևոր էր ինձ համար քանի որ այս մեթոդի միջոցով ես կարող եմ երեխաներին սովորեցնել օտար լեզու սովորելու գաղտնիքները և բանավոր խոսք կառուցեու արվեստը ։ Ըստ իս այս մեթոդը հնարավորություն է տալիս աշակերտներին դուրս գալ  ինքնաթերագնահատումից, օգնում է ազատ և անկաշկանդ խոսք կառուցել 19․10․201722686672_1689530454452515_379301697_n